ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպան Իբադօղլուի առողջական վիճակով![]() 1 նոյեմբերի 2023 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն հերթական անգամ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող իրավապաշտպան և քաղաքական ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին։ Իբադօղլուն բավականին հայտնի տնտեսագետ է։ 2021–ից նա հանդիսանում է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի գիտաշխատողը։ 2023–ին Իբադօղլուն պետք է սկսեր իր աշխատանքը Դրեզդենի Տեխասի համալսարանում, սակայն հուլիսի 23–ին ձերբակալվել է Բավքի արվարձանում՝ դրամանենգության մեղադրանքով, որն ինքը Իբադօղլուն կտրականապես ժխտում է։ «Մենք նախկինի պես մտահոգված ենք նրա կալանքով և առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ լուրերով»,–ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, գրում է Turan-ը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքները և բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները ըստ սեփական սահմանադրության և միջազգային պարտավորությունների։ Մենք այդ մասին հստակ ենք հայտարարել, ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կարգով»,–ասել է Միլլերը։ ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և ԵՄ–ն բազմիցս կոչ են արել ազատ արձակել Իբադօղլուին։ ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |