Թուրքիայի հատուկ ծառայություններն արգելել են թուրք մարզիկներին մեկնել Հայաստան20 ապրիլի 2009 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հրաժարվել է մասնակցել ուշուի միջազգային մրցաշարին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:«Մեզ հաղորդել են, որ Թուրքիայի հավաքականի ժամանմանը Հայաստան խոչընդոտել են թուրքական հատուկ ծառայությունները, չնայած որ Թուրքիայի Ուշուի ֆեդերացիան սկզբից ընդունել էր հրավերը: Բացի Թուրքիայից մասնակցությունից հրաժարվել են Ուկրաինայի եւ Ղազախստանի հավաքականները` պատճառ բերելով տնտեսական ճգնաժամը: Դեռեւս պատասխան չենք ստացել Սիրիայից եւ Լիբանանից: Ներկա պահին իրենց մասնակցությունը հաստատել են Ուզբեկստանի, Իրանի, Վրաստանի հավաքականները եւ 2 հավաքականներ Ռուսաստանից, այդ թվում` Մոսկվայի եւ Դաղստանի հավաքականը: Նրանք Հայաստան կժամանեն ապրիլի 23-ին: Իսկ ապրիլի 24-ին վերոհիշյալ երկրների պատվիրակությունները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, եւ այնտեղ ծաղիկներ կդնեն»,- ասել է Չոբանյանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի վեցերորդ միջազգային մրցաշարը կընթանա Երեւանում ապրիլի 25-26 «Դինամո» մարզադահլիճում: Այս մրցաշարում մարզիկները հանդես կգան երկուական դիսցիպլիններում` մարտական արվեստ, այսինքն` մենամարտ, եւ մարմնամարզական վարժությունների համալիր, որին մասնակցելու են նաեւ աղջիկները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |