Թուրքական ՈԿԿ-ները դեմ են Հայաստան-Թուրքիա խաղի անցկացմանը Կայսերիում

PanARMENIAN.Net - Թուրքական Կայսերի քաղաքի ՈԿԿ-ը դեմ են Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների խաղին իրենց քաղաքում: Կայսերի քաղաքի քաղաքապետարանը դիմել էր երկրի պաշտոնական մարմիններին, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցնի հենց իրենց քաղաքում, այն դեպքում, երբ ոչ կառավարական կազմակերպությունները բացասաբար են ընկալում նման գործողությունները, հաղորդում է CNN turk-ը:



Կայսերիում Թուրքիայի կրթության աշխատավորների արհմիությունը ստորագրահավաք է սկսել իրենց քաղաքում ֆուտբոլային խաղի անցկացման եւ սահմանի բացման դեմ: Ստորագրահավաքը կտեւի 15 օր: Ստորագրահավաքի վերջնական արդյունքը կներկայացվի խորհրդարան եւ երկրի ֆուտբոլի ֆեդերացիա:



Կայսերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի քաղաքն է եւ Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ պատասխան խաղի անցկացման նախաձեռնողն ինքն է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---