Վանաձորոմ կկառոցվի միջազգային մակարդակի ֆուտբոլային մարզադաշտ21 ապրիլի 2009 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ճանաչողական այցով մեկնեց քաղաք Վանաձոր` ծանոթանալու Վանաձորի մարզադաշտի ենթակառուցվածքային առկա խնդիրներին: Այցի ընթացքում ՀՖՖ նախագահն ուսումնասիրեց մարզադաշտն ու հարակից տարածքները, ինչի արդյունքում որոշում կայացվեց սկսել վերը նշված մարզադաշտի ենթակառուցվածքների վերակառուցման, հարակից տարածքում գտնվող բնական խոտածածկով խաղադաշտի վերանորոգման աշխատանքները եւ մարզադաշտին կից կառուցել արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ: ՀՖՖ նախագահն այցի ընթացքում հանդիպեց նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. «Բոլոր աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Մարզադաշտը լիովին վերակառուցվելու է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` հետագայում Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումներն անցկացնելու հեռանկարով»,- ասաց Հայրապետյանը: Ռուբեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ Վանաձորի Տարոն-4 թաղամասում նախատեսվում է կառուցել բնական խոտածածկով երկու խաղադաշտ, որոնք կծառայեն Վանաձորի ֆուտբոլի դպրոցին: ՀՖՖ նախագահը հույս հայտնեց, որ այս մարզադաշտի վերականգնումը կնպաստի ֆուտբոլի զարգացմանը Լոռու մարզում: Նշենք նաեւ, որ վերակառուցման աշխատանքներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով կաջակցեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |