Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Աշխարհի ոսկե մեդալակիր

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Աշխարհի ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն առանձին գործիքների հենացատկի վարժությունում գրավել է առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Դավթյանը եզրափակչում վաստակել է 15.133 միավոր։

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր, Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում՝ 3-րդ տեղը։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու մարտի 1-4-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---