ՊՆ․ Ադրբեջանը ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ՝ 2 վիրավոր ունենք

ՊՆ․ Ադրբեջանը ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ՝ 2 վիրավոր ունենք

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:

Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չէին արձանագրվել։

ՀՀ ՊՆ-ն նաև ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի լուսանկար է հրապարակել։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---