Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ ԱԺ նախագահը ստորագրել է որոշումը։

Պատվիրակության կազմում 12 անձ կա, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյան, Հովիկ Աղազարյանը և այլոք։

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կայանալու է մայիսի 17-19-ը։

Նիստում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Բելառուսի և Ռուսաստանի Միության խորհրդարանական ժողովին ՀԱՊԿ ԽՎ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---