Վարչապետը՝ Ալիևի խոսքերի մասին․ Բաքուն և միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն՝ սա հրաժարո՞ւմ է Բրյուսելի պայմանավորվածություններից29 մայիսի 2023 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Արձագանքելով արցախահայերին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի հայտարարություններին՝ վարչապետն ընդգծել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից, հայտնում է Factor.am-ը: Իլհամ Ալիևը մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։ Փաշինյանն առնվազն անհասկանալի է որակել Ալիևի մի շարք հայտարարություններ։ «Եվ ես կարծում եմ՝ մեր գործընկերներից այս հարցի պատասխանը պետք է ստանանք: Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցվեն, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք: Քիշնևում նախատեսված է հնգակողմ հանդիպում, այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Ես ասեմ, որ դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները մեր փոխանցած առաջարկների վերաբերյալ: Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- նշել է վարչապետը: Ալիևն իր ելույթում ասել է․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |