Հայաստանին դժվար մայիս է սպասում25 ապրիլի 2009 - 23:56 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարող է հանգեցնել Հայաստանում ներքաղաքական դաշտում ուժերի վերաբաշխմանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայատարարել է հայ քաղաքականագետ Սերգեյ Շաքարյանցը: Այդպիսի միտումներ նկատվում են արդեն այսօր: Հայաստանի անվտանգության խորհրդի այսօրվա նիստին մասնակցելուց ՀՅԴ-ի հրաժարվելը եւ կոալիցիայից դուրս գալու հարցը նշանակում են, որ կուսակցությունը ծավալվող իրադարձությունները գնահատում է որպես ծայրահեղ անբարենպաստ: Նորից ակտիվացել է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը պահանջում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ողջ բանակցային գործընթացի թափանցիկություն, ընդգծել է քաղաքականագետը: Եթե Դաշնակցությունն անցնի ընդդիմության շարքերը, ապա չի բացառվում վերջինիս տանդեմը «Ժառանգություն» կուսակցության հետ, այն դեպքում, եթե առաջնորդության համար հիմնական պայքարն ընդդիմադիր դաշտում ծավալվի հենց այդ երկու ուժերի` մի կողմից ՀԱԿ-ի, մյուս կողմից Ժառանգություն-Դաշնակցություն տանդեմի միջեւ: Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի առաջիկա ընտրությունները` Հայաստանին դժվար եւ իրադարձություններով լի մայիս է սպասում, հայտարարել է Սերգեյ Շաքարյանցը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |