Telegram-ում հուլիսից Stories գործառույթ կավելանա

Telegram-ում հուլիսից Stories գործառույթ կավելանա

PanARMENIAN.Net - Telegram-ում հուլիսից Stories (կարճ պատմություններ) գործառույթ կավելանա։ Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը։

«Տարիներ շարունակ մեր օգտատերերը խնդրում էին մեզ Stories ունենալ Telegram-ում։ Սկզբից մենք դեմ էինք, քանի որ դրանք կան ամենուր, սակայն Telegram-ը Telegram չէր լինի, եթե մենք ականջալուր չլինեինք մեր օգտատերերին և նորարաություններ չներմուծեինք»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դուրովն ասել է, որ Stories գործառույթը թեստավորման փուլում է և հասանելի կդառնա հուլիսի սկզբին։

Օգտատերերը կկարողանան բարձր ճշգրտությամբ որոշել, թե ով կարող է դիտել պատմություններից յուրաքանչյուրը՝ բոլորը, միայն կոնտակտները (բացառություններով), մի քանի ընտրված կոնտակտ կամ մոտ ընկերների ցուցակը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
---