Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին ընդառաջ 4 սեպտեմբերի 2023 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիան։ Սեպտեմբերի 3-ին հավաքին միացել էին հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան - «Աստանա» Կամո Հովհաննիսյան - «Աստանա» Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան - «Նոա» Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ» Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա» Ավելի ուշ թիմին միացել են Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար), Ուգոչուկվու Իվուն (Ռուբին) և Ստանիսլավ Բուչնևը (Փյունիկ)։ Սեպտեմբերի 4-ին թիմին կմիանան Հրանտ-Լեոն Ռանոսը (Բորուսիա), Նաիր Թիկնիզյանը (Լոկոմոտիվ), Լուկաս Սելարայանը (Ալ-Ֆաթեհ) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (Բոկա Խունիորս): Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը (Բրոմապոյկարնա), Ստյոպա Մկրտչյանը (Օսիեկ), Տիգրան Բարսեղյանը (Սլովան), Վահան Բիչախչյանը (Պոգոն) և Սարգիս Ադամյանը (Քյոլն): Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի հավաքականի դեմ, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Խորվաթիայի հավաքականին։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |