ԱԳՆ. ՀՀ-ում ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում16 նոյեմբերի 2023 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Այդ մասին հայտնել են ԱԳ նախարարությունից Factor.am-ի՝ ՀՀ վարչապետին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան։ Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն։ Նաև հարցեր են ուղղվել Փաշինյանին, թե ընդհանրապես ի՞նչ կարծիք ունի ադրբեջանցիների ենթադրյալ վերադարձի մասին։ Ոչ ՀՀ Կառավարությունը, ոչ ԱԳՆ-ն այս հարցին չեն անդրադարձել։ Վարդան Օսկանյանն ավելի վաղ ասել էր․ «Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ քննարկում են ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցն ու համաձայնություն են տվել»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր |