«Արեւելյան գործընկերություն»-ը չի ապահովում անդամությունը ԵՄ-ում 2 մայիսի 2009 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունում Ուկրաինայի եւ մյուս հետխորհրդային երկրների անդամության հեռանկարի հարցը կարող է ակտուալ դառնալ 5-10 տարի անց «Արեւելյան գործընկերության» ծրագրի հաջող իրականացման պայմանով: Այդ մասին հայտնել է արտաքին գործերով Բունդեսթագի կոմիտեի նախագահ Ռուպրեխտ Պոլենցը: Նրա խոսքով, նախաձեռնության նպատակը արեւելյան հարեւաններին Եվրամիությանը որքան հնարավոր է մոտեցնելն է: Անդամության հեռանկարի կամ նման հեռանկարը «փոխանակելու» մասին, նշել է նա, այդ ծրագրում խոսք չի գնում:«Միեւնույն ժամանակ փաստ է այն, որ 2004թ. ԵՄ մեծ ընդլայնումից հետո Միությունը պարզապես չի դիմանա նոր անդամների ընդունմանը: Դրա փոխարեն մենք այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան ու Բելառուսը առաջարկում ենք ծրագրեր, որոնք ապագայում կարող են թեթեւացնել ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկումը»,- ասել է նա, հաղորդում է Deutsche Welle-ը: Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 3-ին: Մայիսի 7-ին Պրահայում կկայանա ծրագրի հաստատման գագաթաժողովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |