Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին29 նոյեմբերի 2023 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է։ Հայկական արբանյակը երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին։ Որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռի արձակման օրը տեղափոխել է: Արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: «Հայասաթ-1»–ը ստեղծել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը: Լաբորատորիան 2023 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |