Հրաձիգների Խլղաթյան-Կարապետյան զույգը` ISSF World Cup-ի փոխչեմպիոն

Հրաձիգների Խլղաթյան-Կարապետյան զույգը` ISSF World Cup-ի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Կահիրեում ընթացող հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկությունում Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը դարձել է ISSF World Cup-ի փոխչեմպիոն։

Մրցումային 2-րդ օրը կրակագծում ատրճանակ մրցաձևի մարզիկներն էին։ 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում Բենիկ Խլղաթյան–Էլմիրա Կարապետյան զույգը, փայլուն արդյունք գրանցելով, (581 - 292/289) 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ։ Եզրափակչում ՀՀ–ն ներկայացնող զույգը 7/17 հաշվով զիջել է Հնդկաստանի թիմին և դարձան մրցաշարի արծաթե մեդալակիր։

Նույն մրցաձևում Գևորգ Մելքոնյան–Նարե Գաբրիելյան զույգը 568 (283/285) միավոր արդյունքով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։

Հայաստանցի մարզիկները հանդես էին եկել նաև անհատական պայքարում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---