ԱԺ նախագահ․ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է

ԱԺ նախագահ․ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում:

«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա։ Փորձ է արվում դա որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն է եղել, նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը «թեթևացնել», այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա», - ասել է Սիմոնյանը, հայտնում է «Ազատությունը»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։

Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---