Էրդողան. Թուրքիան նույնքան հաջող կհանձնի քննությունը Գազայում, որքան Ղարաբաղում30 մարտի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանրահավաքում, անդրադառնալով Գազայում ստեղծված վիճակին, ասել է, որ երկիրը նույնքան հաջող կհանձնի քննությունը Գազայում, որքան Ղարաբաղում, Սիրիայում և Սոմալիում։ Նա նաև ասել է, որ Թուրքիան պայքարելու է Պաղեստինի անկախ պետության ստեղծման համար՝ 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Մենք կանգ չենք առնի մինչև պաղեստինցիները չստանան ազատություն, չվերադարձնեն օկուպացված հողերը և չստեղծեն անկախ պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի նախագահը։ Նա ասել է նաև, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կատարելու համար։ Թուրքիան անվերապահ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020–ի պատերազմում Արցախի դեմ և դրանից հետո՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակով։ Պատերազմից հետո կողմերը կնքել են Շուշիի հռչակագիրը, որի համաձյն կողմերը ռազմավարական գործակցություն են ծավալում։ Ադրբեջանի բանակը վերակառուցվում է թուրքական բանակի չափանիշներով, իսկ երկու երկրների զինված ուժերը տարին 6-7անգամ համատեղ զորավարժություններ են իրականցնում։ Թուրքիան մինչ օրս փակ է պահում ՀՀ հետ սահմանը՝ դա պայմանավորելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |