Պրահայում ստորագրվել է «Արեւելյան գործընկերության» հռչակագիրը 8 մայիսի 2009 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» Պրահայում ընթացող գագաթնաժողովի մասնակիցները հրավիրում են Եվրամիության խորհրդարանականներին եւ գործընկեր երկրներին աջակցել Եվրախորհրդարանի առաջարկների եւ Եվրահանձնաժողովի ԵՄ-Արեւելյան հարեւաններ Խորհրդարանական վեհաժողով ստեղծելու մասին առաջարկության իրականացմանը: Փաստաթուղթը ստորագրել են ԵՄ 27 երկրները եւ ծրագրում ընդգրկված 6 պետությունները` Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան: Հռչակագրում առաջարկվում է Եվրահանձնաժողովին նպաստել Քաղաքացիական հասարակության հիմնադրամի ստեղծմանը: Մասնակիցները նաեւ կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին ու այլ ֆինանսական ինստիտուտներին ներդրումներով աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը «Արեւելյան գործընկերության» մանդատի շրջանակներում: Հռչակագիրը նաեւ կոչ է անում տարբեր ֆինանսական ինստիտուտներին լրացուցիչ դոնորական օգնություն հատկացնել նախագծերի իրակակնացման համար: Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնվել են քարոզել գործընկերության առանցքային սկզբունքներն ու նպատակները մասնակից երկրների հանրության շրջանում: Ըստ անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանայի, ծրագիրը կօգնի մասնակից երկրներին ինտեգրվել Եվրոպային եւ բարեփոխումներ անցկացնել: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն պատմական պահ է անվանել ծրագրի մեկնարկը: Եվրահանձնաժողովի անդամ Բենիտա Ֆերերո-Վալդները, որը հովանավորում է արտաքին կապերը, հայտարարել է, որ ափսոսում է ՌԴ-ի դիրքորոշման վերաբերյալ, որը մտահոգություն էր հայտնել ծրագրի առնչությամբ` պնդելով, որ դա կարող է վերածվել Եվրոպայում ազդեցության նոր ոլորտների ստեղծմանը: Ֆերերո-Վալդներն ընդգծել է նաեւ, որ Բելառուսի եւ Մոլդովայի բացակայությունը գագաթնաժողովին չի նշանակում, թե այդ երկրները չեն ցանկանում մասնակցել «Արեւելայն Գործընկերությանը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |