Ադրբեջանն առաջարկել է Լաչինին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ տալ12 ապրիլի 2024 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Լաչինը կարող է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ ստանալ, գրում է Trend.az-ը։ «Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում անցկացվելիք COP29-ի համաժողովի, Գյանջայում 2025-ին կայանալիք ԱՊՀ խաղերի, ինչպես նաև ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը Լաչինին շնորհելու Ադրբեջանի ներկայացրած հայտի մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նա ներկայացրել է Ադրբեջանի տեսակետը ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտներում առկա իրավիճակի և համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ ԱԳՆԽ նիստին։ Հայաստանը ներկայացված է փոխնախարարի մակարդակով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |