ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել․ Երևանն ու Աստանան` քույր քաղաքներ

ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել․ Երևանն ու Աստանան` քույր քաղաքներ

PanARMENIAN.Net - ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել։

Երևանն ու Աստանան քույր քաղաքներ են հռչակվել։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժենիս Կասիմբեկը։ Քույր քաղաքներ հռչակվել նաև Վանաձորը և Շիկմենտը։

Ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրերը: Այն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն:

Ստորագրվել են «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի կառավարության և Ղազախստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն, «Հայաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր»: Այն ստորագրել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շակկալիևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025 թվականների» ճանապարհային քարտեզ:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագդատ Մուսինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը Հայաստանում է մեկօրյա պաշտոնական այցով։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---