Հունաստանում վառվել է Օլիմպիադայի կրակը16 ապրիլի 2024 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում վառվել է 2024 թվականի ամռանը Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կրակը։ Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնյաներ։ Գերագույն քրմուհու դերում անտիկ հանդերձանքով հանդես է եկել դերասանուհի Մերի Մինան։ Եղանակային պայմանների պատճառով նրան չհաջողվեց օլիմպիական կրակը վառել արևի ճառագայթներից՝ պարաբոլիկ հայելու օգնությամբ, այդ պատճառով ջահը վառվեց արարողության գլխավոր փորձի ժամանակ վառված կրակից, գրում է ՏԱՍՍ–ը։ Դրան հաջորդել է թատերականացված բեմադրությունը անտիկ ժամանակների մարզադաշտում, որտեղ ժամանակին Օլիմպիական խաղերի բազում մրցումներ են անցել։ Օլիմպիական կրակը նախ անցնելու է Հունաստանի տարածքով, իսկ մայիսի 8-ին կհասնի Մարսել։ Photo. dpa / Global Look Press Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |