Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ

Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ

PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի կունենա Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրան մասնակցում է մոտ 10 բնակիչ, հայտնում է Factor.am-ը։

Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա արագ ներս է մտել՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Ավելի վաղ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, խոսելով Երևանում վարչապետի հետ հանդիպման առաջարկի մասին, չէր հերքել, որ նման առաջարկ ստացել են։ Նա ասել էր, որ դեռ չեն որոշել` կգնան Երևան՝ հանդիպման, թե՝ ոչ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Այժմ տեղադրված է 28 սյուն՝ դա աշխատանքի 35 տոկոսն է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---