Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կայքում բացվել է Արցախյան էջ

PanARMENIAN.Net - Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի (ITB) կայքում բացվել է Արցախյան էջ` http://www.virtualmarket.itb-berlin.de: Այն ներառում է տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերի, պատմաճարտարապետական հուշարձանների, հոգեւոր արժեքների վերաբերյալ:



Ինչպես ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ, 2009թ. մարտին Բեռլինում կայացած Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացել էր առանձին տաղավարով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների մոտ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---