Սիմոնյանը Լիտվայի Սեյմի նախագահի հետ խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականի մասին17 ապրիլի 2024 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, Հարավային Կովկասում և Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը և միջխորհրդարանական հարթակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: «Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, և ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք և ուրախ կլինենք անել ամեն բան, որպեսզի Հայաստանն էլ ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»,- նշել է Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության և միջխորհրդարանական մակարդակում կառուցողական համագործակցության համար: «Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է: Շնորհակալ ենք և մեծապես կարևորում ենք միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Լիտվայի աջակցությունը ժողովրդավարությունն ավելի դիմացկուն դարձնելու, ինչպես նաև ժողովրդավարական պետությունների ընտանիքում Հայաստանի տեղն ամրապնդելու հարցում»,- ասել է ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել Լիտվայի Հանրապետության խորհրդարանում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |