Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը

Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասել է մի կետի, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դնում սեղանին։ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։

«Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա շատ կարևոր փուլ է։ Եվ մենք այս փուլում պետք է շատ ակտիվ լինենք՝ որպես կուսակցություն»,- ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը։

Խոսելով Տավուշի մարզի որոշ հատվածներում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման՝ արդեն մեկնարկած գործընթացի մասին՝ վարչապետն ասել է, որ դա շատ ցավոտ հարց է՝ կա ճանապարհի, տների հետ կապված խնդիր, սակայն արձանագրել է, որ հիմա լուծում են ոչ թե որևէ գյուղի, որևէ ճանապարհի կամ որևէ տան, այլ առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը։

«Եվ մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր առաքելությունն է, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ պետական և ոչ պետական գիտակցությունների սահման կա։

«Մենք հիմա նոր մտնում ենք պետական գիտակցության մեջ, որովհետև մենք ոչ պետական գիտակցության մեջ ենք եղել։ Մենք հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել։ Մեր պարագայում շատ կոնկրետ պատասխանի կարիք ունի հետևյալ հարցը՝ իսկ հայրենիքը ո՞րն է, որովհետև մենք մեր գիտակցություն և ենթագիտակցության մեջ ունենք մի քանի ընկալում հայրենիքի մասին։ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգը հենց դրա համար է»,- նշել է Փաշինյանը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---