ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին»

ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է  Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին»

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը ստացել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի նամակը։ Այդ մասին ասել է ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը, հայտնում է «Ազատությունը»։

Նամակի բովանդակությունը հայտնի չէ:

Կարասինը օրերս Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ։

Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում հարձակում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։ Հայաստանի ԱԺ նախագահը նաև ասել էր, թե Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում, մտահոգիչ համարելով, որ «Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»։

Ապրիլի 25–ին Ալեն Սիմոնյանը պարզաբանել էր՝ շեշտելով, որ իր ելույթում չկա որևէ բան, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին։

«Ուժերը մեզ վրա է պատում։ Խնդիրը նրանում է, որ նրանք չեն ընկալում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենք չեն մտածում, որ Հայաստանը անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Պրետենզիան ինչո՞ւմ է կայանում, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մենք երբևէ կասկածի տակ ենք դրե՞լ։ Ի՞նչն է իրենց ներվայնացրել, թող ձևակերպեն էդ նամակի մեջ», - ասել էր ԱԺ խոսնակը։

ՌԴ Դաշնության ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ չի կարելի անտեսել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունները» և հանձնարարել է գրավոր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան այդ կապակցությամբ։

«Կցանկանայինք ՀՀ ԱԺ նախագահին հարցնել՝ այդ ո՞ւմ անունից է նա նման սյուժեներ հնչեցնում։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը կապված է դարավոր բարեկամությամբ։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները․․․ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան, որի անունից ելույթ էր ունենում նա, պարզելու՝ կիսում են արդյուք այնտեղ այդ հավաքում արտահայտված գնահատականները»,– ասել էր Մատվիենկոն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---