ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում

ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում, անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ բերվող տաբեր թեզերին, որոնք վերաբերվում են Տավուշում սահմանազատման գործընթացին, ասել է, որ, երբ հետ ենք նայում անցած տարիների պատմությանը, ակնհայտ է դառնում՝ «ով ինչպես և երբ է հանձնել Լեռնային Ղարաբաղը և ամեն բան արել 44-օրյա պատերազմում մեր ձախողման համար»:

Նա մասնավորապես անդրադարձել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, որում նա իշխանություններին մեղադրում էր հողեր հանձնելու և դավաճանությունների համար, գրում է «Հայկական ժամանակը»։

«Ձեր՝ հայկական պետականությանն ու հայ ժողովրդին վնասելու մոտիվացիան այնքան մեծ էր, որ ձեր չհաշվարկված քայլերի պատճառով լուծարեցիք ԼՂ-ն, ինչի պատճառով ռուս խաղաղապահները լքեցին Լեռնային Ղարաբաղը: Հետո մեզ մեղադրում եք մեր դաշնակիցներին վնասելու մեջ:

Դուք այնպես արեցիք, որ ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս: Սա է ձեր պատվերն այս պահին: Դուք դրան եք լծված հիմա: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ֆիքսեն այս ամենը և չտրվեն այս դավաճանների լոզունգներին, կենացներին և պատմական Հայաստանի մասին մոլորություններին։ Ես վստահ եմ՝ դուք ձեր արժանի պատիժը կստանաք, եթե ոչ օրենքի ողջ խստությամբ, եթե օրենքը հանկարծ ուշանա, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, ես վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մասին «առաջին հերթին պետք է իմանան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները, թե ինչպես են նրանք (խմբ․ ընդդիմադիրները) զրկել նրանց իրենց տներում ապրելու վերջին հնարավորությունից՝ հանուն իրենց տերերի»:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---