Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում

Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Ոսկեպարի բնակչուհիներից մեկը, անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակած հայտարարությանը, ասել է, որ իրենց համար իրավիճակը շատ չի տարբերվում՝ Կիրանցից, Բաղանիսից։

Նա նշել է, որ եթե Ադրբեջանն իրոք խաղաղություն է ուզում, ապա թող իր երկրում հակահայ քարոզչական քայլերը դադարեցնի՝ հավելելով, որ երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը շրջանառությունից կհանեն, իրենք էլ կմտածեն, որ Ադրբեջանում, իրոք, խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում, հայտնում է «Փաստինֆոն»։

«Որպես դրական փաստ նշում են, որ եկեղեցին մեզ է մնում, դե այնպես են ներկայացնում, կարծես նախօրոք այլ բան էին ասել»,- նշեց բնակչուհին՝ ավելացնելով, որ եկեղեցու խնդրի մասին նախկինում շատ են բարձրաձայնել, որովհետեւ այն շատ է մոտենում Ադրբեջանի հետ սահմանին և ոչ թե, որ 7-րդ դարի եկեղեցին մտադիր էին հանձնել Ադրբեջանին։

«Ասում ենք ու վստահ ենք, որ իրենց սահմանապահները մինչև ատամները զինված են ժամանակակից զենքով ու դա բանակ է։ Ախր ո՞նց բացատրենք, որ ողջ ազգը հասկանա։Մեր եղբայրները, տղաները, հայրերը ամուսինները ծառայում են, հիմնական մասը կամ զինվորական է եղել ու պատերազմել, կամ հենց մեր տունը պաշտպանելու համար են պայմանագրային դարձել։ Դիրքերը, որ հանձնեն, դրանից հետո ի՞նչ սահման,ի՞նչ սահմանապահ, որ պահին Ադրբեջանն ուզի, նորից իր անհագ ախորժակի մասին կհիշեցնի։ Դե եթե այդպես չէ, եթե խաղաղություն է ուզում, ապա թո՛ղ իր երկրում հակահայ քարոզչական քայլերը դադարեցնի»,–ասել է նա։

Ոսկեպարի բնակչուհին մասնակցել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» ակցիաներին, որոնք տեղի են ունեցել Տավուշում, սակայն նշել է, որ Երեւան չեն տեղափոխվել՝ գյուղն անտեր չթողնելու համար։

«Ե՞րբ եք հասկանալու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու։ Լավ, աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն՝ գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ, բա որ չեղա՞վ», - ասել է ոսկեպարցին։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է՝ որնշվել է, որ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ:

«Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա»,–ասվում է պատասխանի մեջ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---