Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով

Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով

PanARMENIAN.Net - ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության նահանջով: Վրացի խորհրդարանականները կանգնած են վճռորոշ ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան ձգտումներին, թե ընդունել Կրեմլի ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»,-նշել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին։

Photo. AP
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---