Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել»

Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝  «գործարք են կնքել»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) ստեղծված իրավիճակին։ Այդ մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում։

Նախարարն ասել է, որ անկարգություններ հրահրողները «գործարք են կնքել» Ադրբեջանի հետ, գրում է APA-ն։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել է ֆրանսիացի նախարարը՝ պատասխանելով այդ ճգնաժամին Բաքվի միջամտության մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին՝ անհիմն անվանելով այդ մեղադրանքները։

Մինչդեռ Բաքվի նախաձեռնող խումբը միացել է հաջակցություն Նոր Կալեդոնիայի «Ֆրանսիայի վերջին գաղութներում անկախության համար պայքարող» կազմակերպությունների հայտարարությանը։ Ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։

Վերջին տարիներին Ադրբեջանը, լինելով չմիավորված երկրների կազմակերպության նախագահը, սերտ կապեր է հաստատել Նոր Կալեդոնիայի ղեկավարների հետ՝ սատարելով «անկախության համար և գաղութացման դեմ նրանց պայքարին»։

Նոր Կալեդոնիան կղզիների համախումբ է, որի բնակչությունը մոտ 270,000 է և պատկանում է Ֆրանսիային 1853 թվականից։ Մայիսի 13–ին Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել, որպեսզի կղիզներում 10 տարուց ավելի ապրող Ֆրանսիայի քաղաքացիները իրավունք ունենան մասնակցելու տեղական ընտրություններին։ Տեղի որոշ առաջնորդների կարծիքով, դա կսահմանափակի տեղաբնակ կանակների իրավունքները։ Մայրաքաղաք Նումեայում բռնության բռնկման պատճառով փակ են ուսհաստատությունները, պարետային ժամ է գործում, արտակարդ դրություն է հայտարարվել 12 օրով։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---