ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի23 մայիսի 2024 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ դիրքորոշումներում որոշակի տարաձայնություններ դեռ կան, սակայն Երևանը լիահույս է, որ կհաջողվի հասնել միասնական տեքստի։ Նա այդ մասին ասել է Իրանի դեսպանությունում սգո մատյանում ցավակցական գրառում անելուց հետո, տեղեկացնում է 24news.am-ը։ Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել և խաղաղության մասին համաձայնագիրը ստորագրել և հետո կյանքի կոչել։ «Յուրաքանչյուր հանդիպմանը փորձում ենք երկու կողմերի դիրքորոշումներն էլ ավելի մոտեցնել իրար»,- ասել է փոխնախարարը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու դրույթը ներառել պայմանագրի տեքստում՝ փոխնախարարը նշել է, որ այդ դրույթը կա սահմանազատման հանձնաժողովների համատեղ հրապարակած փաստաթղթում և աշխատանք է տարվում պայմանագրում ևս այն ներառելու ուղղությամբ։ Պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հավանականության մասին հարցին՝ Կոստանյանն ասել է, որ այս պահի դրությամբ նման պայմանավորվածություն դեռ չկա, իսկ լինելուի դեպքում պատշաճ կտեղեկացվի։ 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |