Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը

Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը

PanARMENIAN.Net - Օրերս Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Հերոսների լիգայի One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը։ Հայաստանյան մարաթոնի տիտղոսային հովանավորը Fastex-ն էր։ Կիսամարաթոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցավազքը մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ ներառելով քաղաքի կենտրոնական փողոցները։ Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Մրցավազքին կարող էր մասնակցել 6 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ։ Մասնակիցները պետք է հաղթահարեին մի քանի մրցատարածություններ՝ 1․ 5, 10 կամ 21․1 կմ երկարությամբ։

Հատկանշական է, որ հենց նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, իսկ մոտ 15 երկրից մարթոնին է միացել ավելի քան 30,000 վազորդ։

Fastex-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, շարունակելու է աջակցել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---