ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին

PanARMENIAN.Net - Մայիսի 24-27-ը Սոֆիայում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ։

Անդրանիկ Քոչարյանը և պատվիրակության անդամներ` պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին:

ՆԱՏՕ ԽՎ նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում է նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---