Տորնիկե Գորդաձե. Ռուսատանի վերջնական նպատակն է Վրաստանին դարձնել իր կամակատարը

PanARMENIAN.Net - «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը լայն տարածք էր ընդգրկում»,- «Հարավային Կովկասի անվտանգության վերանայումը. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ ձեւափոխումներ» միջազգային համագումարի ժամանակ հայտարարեց Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտին կից Կովկասի Ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Տորնիկե Գորդաձեն: Նրա խոսքերով, հակամարտությունը սկսվել է 2008-ի օգոստոսի 7-ին: «Պատերազմը ռուս-վրացական դիմակայության միայն մեկ դրվագ էր, որն ավելի վաղ էր սկսվել եւ, դատելով ամեն ինչից, դեռ շարունակվում է»,- ավելացրեց նա:



«Իհարկե, պատերազմը կարելի է դիտարկել ավելի լայն ենթատեքստում, որոշ ակտիվիստներ պատերազմի ժամանակ ասում էին, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտությունն արդեն 4 դար շարունակվում է»,- նշել է Գորդաձեն, ընդգծելով, որ երկու կողմերի քաղաքագետներն առաջարկել են ռուս-վրացական պատերազմի շատ տարօրինակ եւ ոչ գիտական մեկնաբանություններ. «Մի կողմից ՌԴ նախարարներն ամեն ինչ ներկայացնում էին այնպես, որ իբր Վրաստանին ստեղծել է Ռուսաստանը, իսկ այլ կողմից, վրացական քաղաքագետները ներկայացնում էին, որ Վրաստանը միշտ հերոսաբար պայքարել է Ռուսաստանի դեմ»:



«Ռուսաստանի ծարգրի մեջ մտնում էր Վրաստանը վերածել նվազագույնը չեզոք հարեւանի, որը ոչ մի աշխարհաքաղաքական խմբի անդամ չէ, իսկ առավելագույնը դարձնել իր կամակատարը»,- հայտարարել է Գորդաձեն, նշելով, որ Վրաստանը 1994-1995 թթ. արդեն եղել է Ռուսաստանի կամակատարը, թեեւ դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել:



«Վրաստանում տեղաբաշխված էին ռազմական բազաներ, նախարարներ նշանակվում էին Ռուսաստանից, բայց դա ոչ մի լավ բանի չհանգեցրեց, Վրաստանն այդպես էլ չհասավ տարածքային ամբողջականության հարցի լուծմանը: Դա պատճառ հանդիսացավ, որ Վրաստանը, սկսած 1995-ից, սկսեց փոխել իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը: Իհարկե, պատերազմը քաղաքականության անցկացման միակ միջոցը չէր, կային նաեւ ուրիշ լծակներ, որոնք գործի դրվեցին, օրինակ, էներգետիկ լծակներ, Վրաստանի ներքին հակամարտություններ, 2006-ին սփյուռքի վրա ճնշում, տնտեսական ճնշում»,- հայտարարել է Գորդաձեն, նշելով, որ դեռ Շեւարդնաձեի օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ լարված էին: Նրա խոսքերով, Վրաստանը ԱՊՀ միակ երկիրն էր, որի Ռուսաստանի հետ հակամարտել է տարբեր հարցերում:



«Արդեն 2008-ի սկզբին պարզ էր, որ ամեն ինչ տանում է դեպի պատերազմ: Ռուսաստանի ռեակցիան Կոսովոն ճանաչելու համար արեւմտյան երկրների կողմից այնքան սուր էր, որ արդեն ակնհայտ էր, որ Ռուսաստանն ինչ-որ բան կձեռնարկի Կովկասում եւ դա պատասխան կլինի Կովկասին եւ առաջին հերթին Վրաստանին»,- հայտարարել է նա, ընդգծելով, որ Կոսովոյի ճանաչումից մի քանի շաբաթ հետո, մարտի 6-ին, Ռուսաստանը դուրս եկավ ԱՊՀ շրջանակներում ստորագրված չճանաչված պետությունների շրջափակման համաձայնագրից, ապրիլի սկզբին Բուխարեստում տեղի ունեցավ գագաթաժողով, որտեղ Վրաստանին մերժեցին մտնել ՆԱՏՕ: Արդյունքում Վրաստանը մեծ ճնշման ենթարկվեց Ռուսաստանի կողմից: Պատերազմից կարելի էր խուսափել, եթե Վրաստանն ավելի ակտիվ լիներ: Բայց այն, որ պատերազմն այդքան արագ ավարտվեց,- Եվրոպայի շնորհիվ էր»,- հայտարարեց Գորդաձեն, նշելով, որ Եվրոպայի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ փոխվեց այդ պատերազմից հետո:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---