Լոնդոնն օժանդակում է Թուրքիայի մուտքը ԵՄ

PanARMENIAN.Net - Միացյալ թագավորությունը միանշանակ հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամության կողմից: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հարավային Կովկասի երկրներում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ սըր Բրայան Ֆոլլը: Նրա խոսքով, դա լավ կլինի Թուրքիայի, ԵՄ եւ ողջ տարածաշրջանի համար: «Մենք օժանդակում ենք Թուրքիա-ԵՄ բանակցություններին, բայց հասկանալի է, որ այդ հարցի շուրջ որոշումը հաստատ վաղը չի ընդունվելու: Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի. դա պարտադիր է եւ, ինչպես ինձ է թվում, անխուսափելի: Բայց, կրկնում եմ, եթե անգամ Անկարան կատարի պայմաններից մեկը, միեւնույնն է` անդամ դառնալու գործընթացը բավական երկար է տեւելու»,- ընդգծել է բրիտանացի դիվանագետը:



ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները վարվում են սկսած 2005-ից: Հիմնական խոչընդոտը Կիպրոսի հիմնախնդիրն է եւ 1993թ. փակված հայ-թուրքական սահմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---