«Շտապ օգնությունը» հաստատել է Նաիրիտում 5 մահացածների մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - «Շտապ օգնության» օպերատիվ բաժանմունքի ավագ բժիշկ Էլմիրա Գեւրոգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Նաիրիտ կաուչուկի գործարանում բռնկված պայթյունի եւ հրդեհի արդյունքում մահացած 5 անձանց մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերով, երկու մահացածները դուրս են բերվել անմիջապես «Շտապ օգնության» ջոկատի եւ հրդեհային ստորաբաժանումների ժամանումից հետո: Ավելի ուշ, նրա խոսքերով, տարբեր աստիճանի այրվածքներով երկու վիրավորները տեղափոխվել են Էրեբունի Բժշկական կենտրոն: Էլմիրա Գեւորգյանը նաեւ հայտարարեց, որ տեղեկատվություն են ստացել եւս երեք մահացածների մասին:



Որոշ տվյալներով, փրկարարները եւս 20 մարդու չեն կարողանում դուրս բերել դեպքի վայրից:



Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ:



Գործարանի շրջակա տարածքը փակ է տրանսպորտի երթեւեկության համար:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---