ԱԳՆ. Ռուսաստանը դեմ չէ Nabucco գազամուղի անցկացմանը15 մայիսի 2009 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հաստատում է, որ դեմ չէ Nabucco գազամուղի անցկացմանը, որով նախատեսվում է բնական գազ առաքել Կասպից ավազանից Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը, հաղորդել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի ներկայացուցիչը: «Կրկին հաստատում ենք, որ ոչինչ չունենք Nabucco նախագծի դեմ»,-նշել է զրուցակիցը:--Հատկապես, եթե նախագիծը շահավետ է եւ ընդունելի մասնակիցների համար»: Ըստ դիվանագետի, «կարեւոր է միայն, որ նախագիծն իրականանալի լինի տնտեսական եւ ֆինանսական տեսակետներից»: Ինչ վերաբերում է տարբեր երկրների մասնակցությանը միջազգային էներգետիկ նախագծերին, նշել է նա, ապա «դա նրանց ինքնիշխան իրավունքն է»: Նա նշել է, որ այն աջակցությունը, որը «Ադրբեջանը ցուցաբերեց Պրահայում Nabucco նախագծին տեղավորվում է Բաքվի էներգետիկ քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է ածխաջրածինների արտահանման երթուղիների դիվերսիֆիկացմանը»: Այս գործընթացի շրջանակներում մշակվում են նաեւ կարեւոր էներգետիկ նախագծեր Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ 7,3 մլրդ դոլար գնահատվող Nabucco գազամուղով նախատեսվում է առաքել տարեկան 20-30 մլրդ խորանարդ մետր բնական գազ Կենտրոնական Ասիայից ու Ադրբեջանից Թուրքիա-Բուլղարիա-Ռումինիա-Հոնգարիա-Ավստրիա երթուղով` շրջանցելով Ռուսաստանը: Ենթադրվում էր, որ գազամուղի շինարարությունը կավարտվի 2013թ., իսկ գազի առաքումները կսկսվնե 2014-ին: Որպես գազի պոտենցիալ առաքիչներ անվանում են Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանը եւ վերջերս Իրաքը: Դեպի Եվրոպա Իրաքի գազի առաքման գաղափարին հավանություն է տալիս ԱՄՆ-ն: Ռուսաստանում հոռետեսորեն են վերաբերվում առաջիկա տարիներին Nabucco նախագծի իրականացմանը, առաջին հերթին այն պատճառով, որ գազամուղը գազով ապահովելու հեռանկարները դեռեւս պարզ չեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |