ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներն երթի ժամանակ երգում էին Առաջին Հանրապետության երգերը15 մայիսի 2009 - 23:31 AMT PanARMENIAN.Net - Երեւանում անցել է Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների հանրահավաքը, որտեղ ելույթ է ունեցել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ներկայացվել է նաեւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձայնագրված ելույթը, որը մարտի 1-ի իրադարձություներից հետո հետախուզման մեջ է: Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարելի է ձախողված համարել: Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Թուրքիան սահմանի բացումը կապում է պատմաբանների համատեղ խմբի ստեղծման հետ եւ հասավ իր նպատակին, սակայն արդյունքում հայկական կողմը խաբված եղավ: «Այժմ Թուրքիան պահանջում է Ղարաբաղը եւ կստանա այն: Մայիսի 8-ին Պրահայում Ս.Սարգսյանը ծախեց նաեւ Ղարաբաղի հարցը»,-հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի առաջնորդը: «Ելքը ստեղծված իրավիճակից Սերժ Սարգսյանի համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա համախմբի ժողովրդին, ազատի քաղբանտարկյալներին, երկխոսություն սկսի ընդդիմության հետ, թույլ տա անցկացնել ավագանու ազնիվ եւ օրինական ընտրություններ»,-ընդգծել է Լ.Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքից հետո երթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյանի փողոցով եւ Հանրապետության հրապարակով ու Հյուսիսային պողոտայով: Երթի ժամանակ մասնակիցները երգում էին Առաջին Հանրապետության երգերը, երբ իշխանությունը դաշնակցական կառավարության ձեռքում էր»: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |