ՀԿԵ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացմանը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հանդիպել է Հայ տրանսպորտային գործիչների եւ առաքիչների ասոցացիայի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հաղորդագորության համաձայն, կողմերը քննարկել են համալիր տրանսպորտային ծառայությունների ցուցաբերման հարցեր, որոնք վերաբերում են բեռնատար գնացքների փոխադրումների կազմակերպման ոլորտին, միջանցիկ սակագնային դրույքների անցումին, փոխադրումային գործընթացում իրավական դաշտի կազմակերպմանը, գնացքների արագության բարձրացմանը, ինչպես նաեւ նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ մի քանի արտահանվող ապրանքների ձեւավորմանը:



Շեւքեթ Շայդուլինը պատրաստակամություն հայտնեց համագործակցության շրջանակներում այս բիզնեսի զարգացման գործում օգնություն ցուցաբերել: «Մեր առաքելությունն է համազգային տրամսպորտային ընկերության զարգացումը, դինամիկ կերպով զարգացող արդյունավետությունը եւ ռազմավարական նպատակների միջոցով ծառայությունների որակը: Նրանց շարքում ընկերությունն առանձնացնում է ֆինասական կայունության եւ երկարաժամկետ արդյունավետության բարձրացումը, ծառայությունների որակի բարձրացումը, ՀՀ տարածքում տրանսպորտային արտադրության հզորության ավելացումը, եվրասիական տրանսպորտային-լոգիստական համակարգ ինտեգրումը»,- նշել է նա:



Հայաստանի տրանսպորտային գործիչների եւ առաքիչների ասոցացիայի նախագահ Մակար Առաքելյանի խոսքերով, նա գոհ է մնացել այն մասնագիտական մոտեցումից, որը Շայդուլինը ցուցաբերել է տրանսպորտային ծառայությունների կազմակերպման հարցում կորպորատիվ հաճախորդի խնդիրների նկատմամբ: «Ես փոխարդյունավետ համագործակցության հույս ունեմ, որը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, հատկապես արտահանման ոլորտում: Մեր աշխատանքի հիմնական նպատակը ՀՀ-ում եւ արտասահմանում առաքիչների իրավունքների պաշտպանությունն է»,- ասել է նա:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն փոխանցվել էր «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսսիոն կառավարմանը համաձայն 2008-ի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսսիոն պայմանագրի: Կոնցեսսիոն կառավարման ժամկետը 30 տարի է եւս 10 տարի երկարացման ժամկետով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---