Շվեյցարիայի հայերը Վրաստանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Վահագն Չախալյանին19 մայիսի 2009 - 23:25 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մայիսի 11-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ` Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ Աբել քհն. Մանուկյանը, Արմենիա հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը, Շվեյցարիայի հայերի միության նախագահ Զարեհ Քյուրքչյանը եւ նույն միության անդամ` Կարո Թորոսլուն հանդիպում ունեցան Շվեյցարիայում Վրաստանի դեսպան Գիորգի Գորգիլաձեի հետ:Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Երկիր» միությունից: Հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունները հայտնեցին Սամցխե-Ջավախքում համախումբ բնակվող հայ բնակչության ներկա վիճակի, Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կարգավիճակի եւ Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինք-ի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ անարդար դատավճռի ընդունման կապակցությամբ: Վերջին խնդրի կապակցությամբ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչները առաջ քաշեցին հետեւյալ պահանջները.հաստատել Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբանին, դադրեցնել Վահագն Չախալյանի նկատմամբ բանտում բռնությունը, ազատ արձակել Վահագն Չախալյանին:Պրն Գորգիլաձեն, իր հերթին, խոստացավ փոխանցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու պահանջները վրաց իշխանություններին եւ սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ ներկայացված խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ավարտին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նրանք հետեւելու են իրավիճակին եւ ուշադիր են գտնվելու ջավախքահայության եւ վրացահայության ճակատագրին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները Հանդիպումը տեղի է ունեցել «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» շրջանակում Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը |