«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ - ն KFW` Բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում առաջատար դիրք է զբաղեցնում հիփոթեքային վարկերի տրամադրման գործում23 մայիսի 2009 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ - ն եւ Գերմանահայկական հիմնադրամի (KFW` Բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ) երկամյա համագործակցության ընթացքում Բանկն արդեն իսկ զբաղեցնում է առաջին տեղը ` թվով 10 բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տեղաբաշխված վարկերի ընդհանուր ծավալում ` տրամադրելով հիփոթեքային վարկեր ՀՀ քաղաքացիներին : Ի դեպ , նշված ծրագրի շրջանակներում տեղաբաշխված վարկերի ընդհանուր ծավալում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ - ի տեսակարար կշիռը կազմում է 19.5% (4.4 մլրդ ՀՀ դրամ ), հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:2009 թ - ի ապրիլի 30- ի դրությամբ Բանկից հիփոթեքային վարկ ստացած վարկառուների թիվը 156 է , որոնց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 931.8 մլն ՀՀ դրամ : Ընդ որում , բնակարանների ձեռքբերման վարկերը կազմում են ընդհանուր պորտֆելի 47.2%- ը , իսկ մնացած մասը բաժին է ընկնում վերանորոգման նպատակով տրամադրված վարկերին : Հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Հայինվեստբանկ» փայատիրական բանկի իրավահաջորդ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիա` տրված 10.12.1991թ.: 2006 թվականին «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական «Ուկրպրոմբանկը» եւ ուկրաինական «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված «Քրիսթի Մենեջմենթ» ընկերությունը: 2006 թ. օգոստոսի 10-ին «Հայինվեստբանկ»-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել «Հայբիզնեսբանկի»: Բանկը հանդիսանում է SWIFT,Western Union, Anelik, Contact, ինչպես նաեւ ԱրՔա եւ MasterCard վճարային համակարգերի անդամ: Բանկն ունի 18 մասնաճյուղ, որոնցից 8-ը` Երեւանում, մեկական Գյումրիում, Վանաձորում, Քաջարանում, Թալինում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում` Ստեփանակերտում, Մարտունիում, Հադրութում, Ասկերանում, Մարտակերտում եւ Արմավիրում: 2008թ. նոյեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի 347 աշխատակից: 31.03.2009թ. դրությամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 46 322 881 հազ.դրամ, ընդհանուր պարտավորությունները`39 494 142 հազ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը`6 828 739 հազ.դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |