Երեւանում տեղի է ունեցել «Հակամարտությունների աշխարհ» նախաձեռնության շնորհանդեսը26 մայիսի 2009 - 18:57 AMT PanARMENIAN.Net - «Հակամարտությունների աշխարհը» նախաձեռնությունը, որն իր մեջ ներառում է «Մնաս բարով զենք. Բելֆաստից մինչեւ Բալկաններ» ֆիլմաշարը, մեկնարկել է մայիսի 26-ին Երեւանում: Նախաձեռնության կազմակերպիչներն են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, INTERNEWS հասարակական կազմակերպության Երեւանի եւ Բաքվի գրասենյակները: «Ծրագրի շրջանակներում Հայաստանում եւ Ադրբեջանում INTERNEWS-ի ներկայացուցիչները համատեղ ստեղծել են 6 ֆիլմեր, որոնք առանձին վերցրած պատմում են Եվրոպայում տեղի ունեցած 6 հակամարտությունների եւ դրանց լուծման մեխանիզմների մասին»,- ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել է INTERNEWS-ի երեւանյան գրասենյակի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Նրա խոսքերով, ֆիլմերի հեղինակները փորձել են ներկայացնել հակամարտությունները մարդկանց աչքերով, որոնք անմիջականորեն կապված են կամ տուժել են այդ հակամարտություններից: Այդ նախաձեռնության շրջանակներում բոլոր 6 ֆիլմերը ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: «Այժմ բանակցություններ են վարվում այդ ֆիլմերը Ռուսաստանում եւ Ղազախստանում ներկայացնելու համար»,- նշել է Նունե Սարգսյանը:Իր հերթին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նարինե Սուլթանյանը նշել է, որ նախագիծը նպատակ է հետապնդում օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին լուծել այդ խնդիրը խաղաղ ճանապարհով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |