ՀԱԿ-ը հայտարարում է իրենց կողմից կանխված բազմաթիվ խախտումների մասին 1 հունիսի 2009 - 02:00 AMT PanARMENIAN.Net - «Ձայների հաշվարկի գործընթացում այս պահին տեղի ունեցող բացահայտ խախտումները խոսում են միայն այն մասին, որ անգամ նման զանգվածային խախտումներից հետո իշխանությունները վստահ չեն, որ հարցը լուծված է իրենց օգտին»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպմանը:Արման Մուսինյանը հայտնել է թիվ 5/ 15 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անուշավան Նիկողոսյանի առեւանգման մասին: Նա նաեւ նշել է, որ թիվ 7 եւ թիվ 8 ընտրատեղմասերում Մալաթիա- Սեբաստիա համայնքում, ոչ թե «ընտրություններ են կայացել», այլ «ընտրությունների բռնաբարություն»: Այնտեղ ծեծի են ենթարկվել 4 հայկական թերթերի լրագրողներ, ինչպես նաեւ դիտորդ «Թրանսփերանսի ինթերնեշընլ» (Transparency International) կազմակերպությունից, ով փորձել է կանխել խախտումները: Մուսինյանը հայտնել է լրագրողներին, որ անմիջապես մամլո-ասուլիսի ժամանակ նա հաղորդագրություն է ստացել թիվ 5/10 ընտրատեղամասում քվեատուփ գողանալու փորձի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում խախտումների արձանագրություններ կազմելուն, Արման Մուսինյանը նշել է, որ այդ տեսանկյունից որոշ խոչընդոտներ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սակայն, մնացած վայրերում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձանց հաջողվել է կանխել եւ գրավոր արձանագրություններ կազմել գրեթե բոլոր խախտումների վերաբերյալ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |