ՀԱԿ-ը մտադիր չէ արկածախնդրության գնալ

PanARMENIAN.Net - «Եթե միջազգային դիտորդներն ու եվրոպական կազմակերպությունները ճիշտ գնահատական տային 2008թ. նախագահական ընտրություններին, ապա այսօր մենք չէինք ունենա նման ընտրություններ»,-հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքում: Նա ընդգծել է, որ եվրոպական կազմակերպությունների նման նվազագույն ներկայությունը Երեւանի ընտրություններում ավելի շուտ ծաղրի է նման, քանի որ նույնիսկ 100 դիտորդները չէին կարողանա կանխել բոլոր կեղծիքները:



Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ժողովրդին չի դրդի արկածախնդրության եւ առաջին հերթին գործի կդնի բոլոր ընդունված մեխանիզմները Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Այդ նպատակով ՀԱԿ-ը կբողոքարկի ընտրությունների արդյունքները բոլոր դատական ատյաններում եւ եվրոպական կառույցներում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---