«Սոցիոմետրը» գտնում է, որ իր կանխատեսումները հիանալի կերպով արդարացան

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր կազմակերպության նախընտրական կանխատեսումները հիանալի կերպով արդարացան: «Վերջին հրապարակված տվյալներում մենք մատնանշել էինք, որ Հանրապետական կուսակցությունը կհավաքի ձայների 41,5% ու կան եւս 10% ընտրողներ, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել, թե ում օգտին քվեարկեն: Այսինքն, ՀՀԿ հնարավորություն ուներ հավաքելու 35%-53% ձայն: Դրանից հետեւում է, որ Հանրապետական կուսակցությանը իրենց ձայներն են տվել հենց այդ 10%-ից»,- հայտնել է Ադիբեկյանը:



Ադիբեկյանը նաեւ նշել է, որ միեւնույն կոալիցիայից երկու հզոր մրցակիցների` Հայաստանի Հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ՀԱԿ ընդդիմական բլոկի նպատակը ոչ թե 7% արգելքը հաղթահարելը կամ մանդատներն էին Ավագանու խորհրդում, այլ համոզիչ հաղթանակի հասնելու` նրանցից յուրաքանչուրի ձգտումը: Նա նաեւ նշել է, որ երբեք չի սխալվել իր կանխատեսումներում` սկսած 1992թ. ընտրություններից:



PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «Սոցիոմետրը» Լեւոն Տեր-Պետրոսյանի համար կանխատեսել էր ոչ ավել, քան 11% ձայներ եւ չորրորդ տեղը նախագահական մրցարշավում, Ադիբեկյանը պատասխանեց. «2008թ. նախագահական քարոզարշավի ժամանակ հարցվածների մոտ 13% վստահ չէին, թե արդյոք կգնան ընտրությունների եւ թե ում օգտին կքվեարկեն այդ դեպքում: Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ տեղը խոսում է միայն մասին, որ ընտրողների այդ 13% քվեարկել են նրա օգտին»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---