Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին:



Նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Հայաստանը 2008թ-ի սեպտեմբերից նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Նիստի ընթացքում նախագահությունը կազմակերպությունում Հայաստանից կանցնի Բելառուսին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---