«Արեւելյան գործընկերությունը» կարող է Հարավային Կովկասի համար դառնալ «պատուհան» դեպի Եվրոպա26 հունիսի 2009 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը կարող է ծրագրի անդամ-երկրների համար «պատուհան» դառնալ դեպի Եվրոպա: Այդ մասին «Արեւելյան գործընկերություն» եւ Հարավային Կովկասում ժողովրդավարական շինարարության հեռանկարները» թեմայով համագումարի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Հենրիխ Բելլի հիմնադրամի բյուրոյի տնօրեն Իրիս Քեմպեն: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի երկրները պետք է մտածեն եվրաինտեգրման մասին, սակայն նախաձեռնությունը պետք է լինի այդ երկրների կառավարությունների կողմից: Իր հերթին Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն, որը Երեւանում ներկայացնում է Չեխիայի շահերը եւ նախագահում է ԵՄ-ում, ասել է, որ «Արեւելյան գործընկերությունը» եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը Եվրամիության հետ տարածաշրջանի երկրների մերձեցումն է: Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որի հեղինակները Լեհաստանը եւ Շվեդիան են, ներկայացվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Սույն թվականի մայիսի 7-ին Պրահայում տեղի է ունեցել նախաձեռնության գագաթնաժողովը, որի մեջ մտնում են 6 հետխորհրդային երկրներ. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա եւ Բելոռուս: Ծրագրի կողմից նախատեսվում է այդ երկրներին հատկացնել 600 մլն եվրո մինչեւ 2013-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |