ՀՀ ԱԳ նախարարն ու Բենիտա Ֆեռերո-Վալդները քննարկեցին Հայաստան - ԵՄ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ: Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ոլորտների շուրջ: Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնահացրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Հայաստանի արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինի հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը եւ ամրապնդմանը: Նախարարները քննարկեցին քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված համատեղ քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---