ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Աթենքում 2009 թվականի դեկտեմբերին29 հունիսի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Կորֆու կղզում կայացած ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը հունիսի 28-ին ավարտեց իր աշխատանքը: Գագաթնաժողովի շրջանակներում ներկայացվել են վստահության վերականգնմանն ուղղված կոնկրետ քայլերը եւ հիմք է ստեղծվել ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Աթենքում 2009 թվականի դեկտեմբերին: «Մենք ավարտեցինք անկեղծ ու ծավալուն բանավեճն եվրոպական անվտանգության ապագա համակարգի հարցի շուրջ»,-հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը: Ըստ նրա, անվտանգության ոլորտի ավանդական դարձած խնդիրները չլուծված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են հայտնվում, որոնց թվում` չլուծված հակամարտությունները, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի դադարեցումը, ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությունն ու օրինականության գերակայությունը, տնտեսական ճգնաժամը, ահաբեկչությունը, թրաֆիկինգը: Ինչպես նշել է Բակոյանիսը, նախարարները համաձայնվել են սկսել «Կորֆուի գործընթացը» եւ քայլեր ձեռնարկել եվրոպական անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ: Բակոյանիսը հավելել է նաեւ, որ նա հանձնարարել է ԵԱՀԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին, դեսպան Մարե Մարինակեին, միջոցներ ձեռնարկել «Կորֆուի գործընթացի» առաջ մղման համար եւ Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի անցկացման ուղղությամբ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |