Հայաստանի եւ Վրաստանի փորձագետները գնահատել են Միխայիլ Սահակաշվիլու Երեւան կատարած այցը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի հասարակությունները եւ քաղաքական վերնախավերը գնահատել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Երեւան կատարած այցը: Այդ մասին Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը: «Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի շրջանակներում քննարկվել են երկու երկրների փոխհարաբերությունների հարցերը հաղորդկացության, տարածաշրջանային քաղաքականության, Սամցխե-Ջավախքի հայերի, աշխարհաքաղաքականության ոլորտներում: Կոնկրետ պայմանավորվածություններ եթե նույնիսկ ձեռք են բերվել, չեն հրապարակվել այցի ընթացքում»,- ընդգծել է փորձագետը:



Իր հերթին վրացի քաղաքագետ Գիա Նոդիան նշել է, որ Վրաստանի նախագահի այցը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, չնայած նրան, որ երկրների միջեւ խնդիրներ կան: «Հասկանալի է, որ երկու երկրները տարբեր շահեր եւ մոտեցումներ ունեն, բայց ով էլ լինի Հայաստանի եւ Վրաստանի նախագահը տվյալ պահին, երկուսն էլ հավաստում են, որ այժմ չկան խնդիրներ, որոնք կարող են փչացնել երկկողմանի հարաբերությունները»,- ասել է վրացի քաղաքագետը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---